Fundamental Scientific Library of NAS RA

Բազմավէպ : Օրագիր բնական, տնտեսական եւ բանասիրական գիտելեաց : Աշխատասիրութիւն Մխիթարեան միաբանից :

Բազմավէպ : Օրագիր բնական, տնտեսական եւ բանասիրական գիտելեաց : Աշխատասիրութիւն Մխիթարեան միաբանից : Բազմավեպ ։ Բազմավեպ հանդիսարան ։ Bazmavep : Revue d՛etude Arméniennes / Խմբ.՝ Գաբրիէլ վարդապետ Այվազեան ; Մխիթարեան միաբանութիւն. - Վենետիկ : տպ. Ս. Ղազարու, 1843-. - Համար ։ նկ., աղս. ; 24 x 17, 29 x 20 սմ. - 1843-.

Համարվում է այսօր հրատարակվող հայերեն պարբերականներից ամենաերկարակյացը: Հանդեսի հիմնադիր-խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է (ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը)։ Սկզբնական շրջանում «Բազմավեպ»-ը երկշաբաթաթերթ էր, ապա հաջորդաբար դարձել է ամսագիր, եռամսյա ու երկամսյա պարբերական: Վերջին տարիներին լույս է տեսնում տարեկան 4 համար, որոնք հաճախ միավորվում են մեկ ծավալուն հատորում: 1973 թ.-ից «Բազմավեպ»-ին կից հրատարակվում է նույնանուն մատենաշար։ Ենթավերնագրեր՝ Օրագիր բարոյական, բանասիրական, տնտեսական և բնական գիտելյաց Օրագիր ազգային, բարոյական և բանասիրական Հանդիսարան եռամսյա Հանդիսարան ամսաթերթ Հանդիսարան ամսաթերթ գրական, բանասիրական, պատմական, կրթական և գիտական Հանդիսարան ազգային, բանասիրական, գրական, պատմական, կենսագրական պատկերազարդ ամսաթերթ Հանդիսարան ամսագիր գրական, բանասիրական, պատմական, կրթական և գիտական պատկերազարդ ամսաթերթ Հանդիսարան ազգային, բանասիրական, գրական, գիտական, գեղարվեստական պատկերազարդ ամսաթերթ Հանդիսարան բանասիրական, գիտական, բարոյական ամսագիր Հանդիսարան բանասիրական, գրական, գիտական, բարոյական Հայագիտական, բանասիրական, գրական հանդես Կայքէջ՝ http://www.digitale-sammlungen.de/ ։

1900թ. հուլիսի 18-ին Բացառիկ՝ «Որբունի կամ պատկերազարդ բացառիկ Բազմավէպ»։ 1901թ. հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների համարների փոխարեն «Բազմավեպ»-ը ամիսը երկու անգամ հրատարակել է հավելվածներ / տե՛ս «Բազմավէպ» Յաւելուած 1901թ. հուլիսի 1, էջ 16: Օգոստոսի 15-ի հավելվածին կից՝ Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված «Մխիթար : Բացառիկ պատկերազարդ թերթ»։ 1936թ. # 8/12-ը՝ «Մուրատ-Ռափայէլեան վարժարաններու հարիւրամեայ յոբելեանը, 1836-1936, եւ անոր գրական յուշարձանը»։ 1949թ. # 7/12-ը Բացառիկ «Բազմավէպ»-ի՝ «Մխիթար։ Յուշարձան լուսանորոգ Մխիթար Աբբայի մահուան երկրորդ դարադարձին (1749-1949)»։ 1994թ. Բացառիկ թիւ՝ «Բազմավէպ»-ի հրատարակութեան 150-ամեակին առիթով՝ հիմնուած 1843-ին Սուրբ Ղազար-Վենետիկ»։ «Բազմավեպ»-ի ձևի և բովանդակության մասին ընթերցողներին գաղափար տալու համար 1843թ. Հտ. 1-ը ամբողջությամբ արտատպվել է «Կոչնակ»-ի 1918թ. # 2-ում / տե՛ս «Կոչնակ», Բոստոն, 1918թ. # 2, էջ 1590: 2012թ. Հտ. 170-ը՝ «Բացառիկ թիւ՝ ի յիշատակ հինգհարիւրամեայ յոբելինի գրատպութեան հայոց 1512-2012»: 2017թ. Հտ. 175-ը՝ «Մխիթարեան միաբանութեան Սուրբ Ղազար կղզի մուտքին 300ամեայ յոբելեան ։ Գիտաժողով, Հայաստանի գիտությունների ակադեմիա, Երեւան, 23-25 հոկտեմբեր 2017»։


Բնագիրը՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն ։

1722-4969


Հայագիտություն--Բանասիրություն--Պարբերականներ
Գրականություն--Պարբերականներ


Ամսագրեր


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License