Fundamental Scientific Library of NAS RA

Արևմտաեվրոպական միջնադարյան (XI-XIII դդ.) հերոսավեպերի տիպաբանական հիմնական հատկանիշները /

Դռնոյան, Հայկ

Արևմտաեվրոպական միջնադարյան (XI-XIII դդ.) հերոսավեպերի տիպաբանական հիմնական հատկանիշները / Հայկ Դռնոյան; Խմբագիր՝ Սարգիս Հարութունյան. - Երևան : Անտարես, 2016. - 280 էջ : աղյս. ; 21 սմ.

Տողատակում՝ մատենագիտական ծանոթագրություններ, նաև՝ էջ 263-272:

Բովանդակություն՝ Ներածություն -- Արևմտաեվրոպական միջնադարյան հերոսավեպերի ժանրային-տիպաբանական ընդհանուր բնութագիրը -- Ֆրանսիական հերոսավեպ. «Ռոլանդի երգը», Գիլյոմի վիպաշարը -- Իսպանական հերոսավեպ. «Իմ Սիդի երգը», «Ռոդրիգո», վիպական ռոմանսներ -- Գերմանական հերոսավեպ. «Նիբելունգների երգը», «Կուդրուն» -- Հայկական «Սասնա ծռեր» հերոսավեպի և արևմտաեվրոպական հերոսավեպերի համեմատական-տիպաբանական քննություն -- Եզրակացություններ -- Հավելված -- Արևմտաեվրոպական հերոսավեպերի կերպարային և մոտիվային համակարգերը -- Անվանացանկ -- Գրականության ցանկ.

Աշխատությունում քննվում են XI-XIII դարերի արևմտաեվրոպական հերոսավեպերի (հերոսական էպոսներ) տիպաբանական հիմնական հատկանիշները: Ուսումնասիրության շրջանակներում ընդգրկվել են ֆրանսիական «Ռոլանդի երգը» պոեմը և Գիլյոմի վիպաշարը, իսպանական «Իմ Սիդի երգը», «Ռոդրիգո» պոեմները և վիպական ռոմանսները, գերմանկական «Նիբելունգների երգը» և «Կուդրուն» վիպանքները: Վիպական իրականության, կերպարային և մոտիվային համակարգերի քննության հիմքի վրա հեղինակը ներկայացրել է բարձր միջնադարի արևմտաեվրոպական հերոսավեպերը՝ որպես մեկ ընդհանուր ժանրային տիպի դրսևորումներ, դիտարկվել են առկա ժանրային տարասեռությունները և առանձնահատկությունները:

9789939519012


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License