Fundamental Scientific Library of NAS RA

Ժամագիրք ատենի : Արարեալ՝ սուրբ եւ աստուածաշնորհ թարգմանչացն Սահակայ եւ Մեսրովպայ եւ երանելի հայրապետացն մերոց Գիւտոյ եւ Յովհաննու Մանդակունւոյ եւ սրբոցն Ներսիսի Շնորհալւոյ.

Material type: TextTextLanguage: Armenian Publication details: Կալկաթա : տպ. Պօղոսի Վիջէնեան, 1848.Description: 172, [8] էջSubject(s):
Tags from this library: No tags from this library for this title. Log in to add tags.
Star ratings
    Average rating: 0.0 (0 votes)
Holdings
Item type Current library Collection Call number Status Notes Date due Barcode
Հնատիպ գրքեր/Rare Books Հնատիպ գրքեր/Rare Books Fundamental Scientific Library Edgaryan Individual Collection Էդգ/281 (Browse shelf(Opens below)) Available ILL Non-Circ. FL0678220

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ :
ԺԱՄԱԳԻՐՔ / ԱՏԵՆԻ / ԱՐԱՐԵԱԼ / ՍՈՒՐԲ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՈՐՀ ԹԱՐԳՄԱՆՉԱՑՆ ՄԵՐՈՑ՝ ՍԱՀԱԿԱՅ ԵՒ ՄԵՍՐՈՎՊԱՅ ԵՒ ԵՐԱՆԵԼԻ / ՀԱՅՐԱՊԵՏԱՑՆ ԳԻՒՏՈՅ ԵՒ ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԱՆԴԱԿՈՒՆՒՈՅ / ԵՒ ՍՐԲՈՅՆ ՆԵՐՍԻՍԻ ՇՆՈՐՀԱԼՒՈՅՆ / 'Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ՆԵՐՍԻՍԻ ՀԱՐԻՒՐ ԵՐԵՍՆԵՒԻՆՆԵՐՈՐԴԻ / ԿԱԹՈՒՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ / ՈՒՇԱԴԻՐ ՎԵՐԱՏԵՍՉՈՒԹԵԱՄԲ ԵՒ ԲԱՂԴԱՏՈՒԹԵԱՄԲ ԸՆԴ ՆԱԽԿԻՆ ՕՐԻՆԱԿԱՑՆ / ԵՒ ՀԵՏԵՒԵԼՈՎ ՏՕՆԱՑՈՅՑԻՆ / 'Ի ԿԱԼԿԱԹԱ / Յ'ԱՐԾԻՒ ՏՊԱՐԱՆԻ ՊՕՂՈՍԻ ՎԻՋԷՆԵԱՆ / ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՕԼՍԵՑՒՈՅ / Յ'Երկրորդում ամի Տպարանին / 1848 /

172 երկսյուն, 5 չհ․ էջ, աղյուսակ։ Շարվածքը՝ 22,5X16 սմ։ Մամուլանիշեր՝ չունի։ Բնագիրը՝ բոլորգիր՝ նոտրգիր հատվածներով։ Բնագրում՝ մանր զարդանախշեր և բաժանազարդեր։

1848 թ․ Կալկաթայի Վիջենյան տպարանում տպագրվել է երկու Ժամագիրք։ «Հայ գիրքը 1801-1850 թթ․» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 367) սույն տպագրությունը կազմողը շփոթել է նույն թվականին և նույն տպարանում տպագրված մյուս Ժամագրքի հետ՝ հղում անելով Արսեն Ղազիկյանի մատենագիտությանը և ընդգծելով․ «Մեզ հանդիպած օրինակը թվում է թերի է և այս հավելվածները չունի»։ Այդ պատճառով երկու Ժամագրքերը մատենագիտության մեջ նկարագրվել են մեկ համարի ներքո։

Արսեն Ղազիկյանը (Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան, հտ․ Ա, Վենետիկ, 1909-1912, էջ 822) նկարագրել է գիրքը և նշել, որ այն ինքը չի տեսել։ նա նշել է․ «Միայն ժամագիրքն է. ի վերջոյ կան, 1. «Խրատք յաղագս պաշտամանց սուրբ եկեղեցեացն Հայաստանեայց. արարեալ ի սուրբ վարդապետէն Թովմայի Մեծոփեցւոյ». 2. «Կարգաւորութիւն սուրբ եկեղեցեացն Հայոց և արարողութիւնք ժամատեղեաց և այլն», 3. «Խրատ տոմարական և մշտնջենաւոր աղիւսակաց»:

Արժեքավոր այս հրատարակության մասին տեղեկություններ է հաղորդում նաև Իրազեկը «Պատմութիւն հնդկահայ տպագրութեան» գրքում (Անթիլիաս, 1986, էջ 395-396), ուր երկու Ժամագրքերը ներկայացնում է որպես տարբեր տպագրություններ՝ համապատասխան նկարագրություններով։

Սույն տպագրության մեկ օրինակ պահպանվում է Հայաստանի ազգային գրադարանում, ևս մեկը, ինչպես պարզվեց ուսումնասիրությունից, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում։ Ազգային գրադարանի օրինակում բացակա են 3, 4, 137-140-րդ էջերը, մինչդեռ ՀԳԳ օրինակն ամբողջական է։

ՀԳԳ օրինակը կաշեկազմ է, մի փոքր վնասված և խունացած։ Սկզբի և վերջի որոշ էջեր մասամբ պատռված են։ Տիտղոսաթերթը փակցված է կազմի դարձերեսին, վրան առկա է զարդանախշ և ձեռագիր նշումներ։ Վերջին հինգ չհամարակալված էջերին առկա են թանաքի հետքեր։ Կազմի դարձերեսին և վերջերեսին, սկզբի ու վերջին էջերին, ինչպես նաև մեջտեղի որոշ էջերին կան ձեռագիր տարբեր նշումներ, որոնք վկայում են, որ գիրքը տարբեր թվականներին տարբեր մարդկանց է պատկանել։

Սյունակագիր

There are no comments on this title.

to post a comment.


ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարան
ՀՀ,Երևան 0019
Մարշալ Բաղրամյան 24/6
հեռախոս:(374-10) 52-47-50
Հետադարձ կապ

All site content, except where otherwise noted, is licensed under a
Creative Commons License