Հէնրիադդա կամ անառակ կնկան մը կեանքը ։
Հէնրիադդա կամ անառակ կնկան մը պատմութիւնը
Լավրէնս, Սթէրն : Թարգմ.՝ Արմենակ Հայկունի.
- Կ. Պօլիս ։ Տպագրութիւն Ռ. Յ. Քիւրքճեան, 1864.
- 58 էջ : 13,5X8 սմ
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ՀԷՆՐԻԱԴԴԱ / ԿԱՄ / ԱՆԱՌԱԿ ԿՆԿԱՆ ՄԸ ԿԵԱՆՔԸ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ / ԱՐՄԵՆԱԿ ՀԱՅԿՈՒՆԻ / Կ-ՊՕԼԻՍ / ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՔՃԵԱՆ / 1864 / Զ, (7-58), 1 չհ. էջ, շարվածքը՝ 13,5X8 սմ: Քառածալ, մամուլանիշերը՝ արաբական թվանշաններով: Բոլորգիր, վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Մանր զարդանախշեր, բաժանազարդեր: Շապիկը՝ զարդափակ, վրան վերնագիրը՝ «Հէնրիադդա կամ անառակ կնկան մը պատմութիւնը»: Շապիկի երկու երեսներին և տիտղոսաթերթին՝ զարդանախշեր: Հեղինակի տվյալը վերցվել է առաջաբանից՝ էջ Ե: Մեզ հայտնի միակ օրինակի շապիկին փակցված է Ա. Ալպոյաճյանին առնչվող երեք օտարալեզու պիտակ, առկա է մատիտով արված նշում. «Կազմեց Յ. Փափազեան»: Շապիկին, տիտղոսաթերթին և վերջին էջին՝ Արշակ Ալպոյաճյանի դիվանի կնիքը: Հայ գիրքը 1851-1900 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1999, էջ 107) սույն տպագրությունը նկարագրվել է աստղանիշով՝ հենվելով Գ. Զարբհանալյանի և Թեոդիկի տեղեկությունների վրա (տե՛ս Գ. Զարբհանալեան, Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 351; Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 86): Գրքի ֆիզիկական բացակայության պատճառով որպես վերնագիր նշվել է շապիկի վերնագիրը, որը տարբերվում է տիտղոսաթերթին արտացոլված վերնագրից: Մատենագիտական նկարագրության մեջ էջադրությունն ընդհանրապես նշված չէ: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Արշակ Ալպոյաճյան» հավաքածուն ուսումնասիրելիս գտնվեց գրքի մեկ օրինակ, ինչը հնարավորություն տվեց ամբողջացնել մատենագիտական գրառումը: Նշենք նաև, որ սույն տպագրության ևս մեկ օրինակ պահվում է Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Մատենադարանում: