Տարագիր : Եռօրեայ թերթ․
- Մարսել : Ա․ հ․, 1923․
- 4 էջ ; 38 x 28 սմ.
Հայ պարբերական մամուլի մատենագիտական ցանկերում պարբերականը նկարագրվել է որպես ամսագիր՝ հետևյալ ենթախորագրով. «Երկօրյա ազգային, գրական և քաղաքական» (տե՛ս Բաբլոյան Մ. Հայ պարբերական մամուլը, Եր. 1986, էջ 154, Կիրակոսյան Ա. Հայ պարբերականմամուլի մատենագիտություն (1794-1967), Եր. 1970, էջ 452, Գ. Լևոնյան, Հայոց պարբերական մամուլը, Երևան, 1934, էջ 126): Նշվել է նաև, որ պարբերականի համարները պահպանվում են Վիեննային Մխիթարյան միաբանությունում: Շաբաթաթերթի որևէ համար ֆիզիկապես հասանելի չէր հայաստանյան գրադարաններում, մինչդեռ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Պողարյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկավ թերթի 1923 թ. 4-րդ համար, որից պարզ է դառնում, որ գործ ունենք թերթի, ոչ թե ամսագրի հետ: Նշված է նաև ոչ թե երկօրյա, այլ եռօրյա. Հավանաբար մի որոշ շրջան տպագրվել է երեք օրը մեկ: Պարբերականի ֆրանսերեն նկարագրության մեջ նշվել է. «Journal Arménien bihebdomadaire»: Թերթի եզակի այս համարը պահպանվում է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանում: