Հայ պարբերական մամուլի մատենագիտական ցանկերում պահպանվել են որոշ տվյալներ, որոնց հիման վրա կատարվել է մատենագիտական նկարագրությունը (տե՛ս Բաբլոյան Մ. Հայ պարբերական մամուլը, Եր. 1986, էջ 220, Տէր Խաչատուրեան Արտաշէս Հայ մամուլի մատենագիտական գործեր, Պէյրութ 2014, էջ 183, Կիրակոսյան Ա. Հայ պարբերականմամուլի մատենագիտություն (1794-1967), Եր. 1970, էջ 463): Մ. Բաբլոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ տպագրվել է 28 համար, Ա. Կիրակոսյանն ընդգծել է 7-23-րդ համարները, որոնք պահպանվում են Փարիզի Նուպարյան մատենադարանում, Ա. Տեր Խաչատուրյանը նկարագրել է միայն 9-րդ համարը: Շաբաթաթերթի որևէ համար ֆիզիկապես հասանելի չէր հայաստանյան գրադարաններում, մինչդեռ ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Պողարյան» հավաքածուի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկավ թերթի 19-րդ համարը: