Գոյամարտ : Շաբաթաթերթ /
Koyamard : Armenian weekly
Արտօնատէր եւ պատասխանատու տնօրէն՝ Արամ Տիւզեան.
- Բաղդադ (Baghdad) : տպ. Յ. Տէր Նէրսէսեան, 1948-1954, 1958.
- 4 էջ : 53x40 սմ.
- 1948-1954, 1958
Հիմնադիրներն են Արամ Տյուզյանը, Բաբկեն Փափազյանը, Լևոն Կարմենը (Ստեփանյան), Մարգար Սոսոյանը, Հակոբ Տեր Ներսեսյանը: Պարբերականի մասին մատենագիտական տվյալներ կան հայ պարբերական մամուլի համահավաք մատենագիտական ցանկերում (Մ. Բաբլոյան «Հայ պարբերական մամուլը», Երևան, 1986, էջ 248; Ա. Կիրակոսյան, «Հայ պարբերական մամուլի մատենագիտություն», Երևան, 1970, էջ 249): Ըստ Ա. Կիրակոսյանի՝ թերթի բոլոր համարները պահպանվում են Երուսաղեմի Մատենադարանում և Վիեննայի Մխիթարյան միաբանությունում: Թերթի թվային տարբերակները հասանելի են «Հայ մամուլ» շտեմարանում: ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի «Պողարյան» հավաքածուն ուսումնասիրելիս ի հայտ եկավ պարբերականի 1953 թ. 7-րդ համարը, որը մեզ հասանելի միակ ֆիզիկական օրինակն է Հայաստանում: